
Air Canada-ի ինքնաթիռը ծխարձակման պատճառով վայրէջք է կատարել Վաշինգտոնում. CTV
Կանադայի Air Canada ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խցիկում ծխոտման պատճառով հարկադրական վայրէջք է կատարել Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանում: Մարտի 25-ին այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
Ինքնաթիռը Տորոնտոյից մեկնել էր Վաշինգտոն, բայց պետք է վայրէջք կատարեր ԱՄՆ-ի մայրաքաղաքի մեկ այլ՝ Ռեյգանի անվան օդային նավահանգստում: Ինքնաթիռում եղել են 63 ուղեւոր եւ անձնակազմի չորս անդամ: Նրանք վթարային ելքերով ինքնաթիռից դուրս են եկել ուղղակիորեն թռիչքավայրէջքային գոտում: Ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: