Արսեն Ղուկասյանին նորից հետ են տարել Քննչական կոմիտե

Քիչ առաջ փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ս/թ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

168.am տեղեկություններով՝ ձերբակալված Արսեն Ղուկասյանը տարվել է Աջափնյակ 2 նստավայր, որտեղ նախատեսված էր կալանքի նիստը, սակայն անհասկանալի հանգամանքներով պայմանավորված՝ նրան նորից հետ են տարել Քննչական կոմիտե։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031