ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Աքսյոնովը հայտարարել է, որ հայտնաբերված են Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի հետեւանքով բոլոր 64 զոհվածների մարմինները:
Մյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) մարտի 28-ին ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ է ընտրել 66-ամյա Վին Մինին՝ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին եւ կառավարող՝ Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի ներկայացուցչին, որը գլխավորում է Աուն Սան Սու Չժին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր Պեկին այցի ընթացքում Չինաստանի գիտությունների ակադեմիայում դիտել է ցուցահանդեսը եւ այցելությունների գրքում թողել գրառում՝ նշելով ՉԺՀ-ի հզորությունը եւ նրա ղեկավարության իմաստությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ գործունեություն է ծավալելու Սարգսյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո:
Կեմերովոյի առևտրի կենտրոնում հրդեհի ժամանակ պատուհանից նետված տղան կոմայից դուրս է եկել։ 11-ամյա երեխան դուրս էր նետվել երրորդ հարկից։
ՉԺՀ-ի կառավարությունը մարտի 27-ին Սպիտակ տանն իրազեկել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի Պեկին կատարած այցի մասին, այդ թվում՝ հանձնվել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի անձնական ուղերձը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Ռուսաստանում մարտի 28-ին սուգ է հայտարարված Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ հրդեհից ավելի քան 60 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը երեխաներ են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 25-ից մինչեւ 29-ը կատարել է իշխանության գլուխ գտնվելու ընթացքում առաջին արտասահմանյան ուղեւորությունը՝ այցելելով Չինաստան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձեւավորման դեպքում Լոռու մարզպետ կարող է նշանակվել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ով արդեն մի քանի անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատուկ քննչական ծառայությունն ընթացք է տվել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի՝ «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին» վերնագրված զեկույցին:
Չինաստանում բալետի դասարան են բացել տարեց կանանց համար:
2019 թվականից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով պետք է ընդունվեն մանկապարտեզներ՝ դպրոցական կրթությունն սկսելով երեք տարեկան հասակից:
2030 թվականին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Չինաստանը ամենահզոր ցամաքային բանակները կունենան աշխարհում:
Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել է 7 տոկոսային կետով՝ հասնելով 42 տոկոսի նշագծին, ինչը հանրապետականի ամենաբարձր ցուցանիշն է դարձել վերջին 11 ամսվա ընթացքում:
Չնայած ՌԴ ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հագեցածությանը, վերջին շրջանում ՌԴ Դաշնային ժողովի երկրորդ պատվիրակությունն է ժամանում Երևան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների գործողությունները Ռուսաստանի նկատմամբ կապված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
«Դրական կընդունենք, եթե հետևություններ անեն այդ ամենից, և ընդհանրապես Ադրբեջանին զենք չվաճառեն՝ լինի դա ՌԴ-ն թե այլ պետություն»:
ՆԱՏՕ-ի ավելի քան 25 պետություն կարտաքսի ռուս դիվանագետներին՝ ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ-Թուրքիա-Իրան առաջիկա գագաթնաժողովը, որը տեղի կունենա Անկարայում:
Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) Գլխավոր Ասամբլեայի շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ:
Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում երկրից արտաքսել գրեթե 65 հազար միգրանտների, որոնք ԳԴՀ-ում ապաստանի տրամադրման մերժում են ստացել, քանի որ չունեն անհրաժեշտ այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, անձնագիրը, արտասահմանյան անձնագիրը կամ դրանց փոխարինող անձի վկայականը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ ռուսական Ռազմական ոստիկանության ստորաբաժանում Հայաստանում հիմնելն այն նկատառումով է, որ ինչ-որ խնդիր եթե լինի իրենց քաղաքացիների հետ, իրենց օրենքներով կարողանան գործողություններ անել, ապա դա նորմալ է:
Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել:
Nord Stream 2 AG ընկերությունը մարտի 27-ին ստացել է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գազատարի կառուցման եւ շահագործման թույլվտությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրահանգել Գերմանիայում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ կապված 2016 թվականի հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ:
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեւիլ):