
Արևելյան Ղութայից մեկ օրում դուրս են բերվել «Ֆեյլաք ար Ռահման»-ի գրեթե 5,5 հազար զինյալներ

Սիրիայի Արեւելյան Ղութայից մարտի 25-ին դուրս են բերվել «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման գրեթե 5,5 հազար զինյալներ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Կազմակերպված հումանիտար միջանցքով մարտի 25-ին դուրս են բերվել 5453 զինյալներ ու նրանց ընտանիքների անդամներ, որոնք 81 ավտոբուսներով տեղափոխվել են Իդլիբի նահանգ»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Արբիլից (Արեւելյան Ղութա) զինյալների դուրսբերումն իրականացվում է «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման ղեկավարների հետ ռուս զինվորականների պայմանավորվածության արդյունքում:
«Ընդամենը երկու օրվա ընթացքում Արբիլ բնակավայրից Իդլիբի նահանգ են տեղափոխվել 6441 զինյալ ու նրանց ընտանիքների անդամներ»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: