ՀՅԴ-ն ԳՄ նոր կազմ է ընտրել. կուսակցության ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով էական փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության Գերագույն մարմնի կազմում: Կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն մարմին հետևյալ կազմով`

Արսեն Համբարձումյան,
Հրաչ Թադևոսյան,
Իշխան Սաղաթելյան,
Արթուր Եղիազարյան,
Սիմոն Սիմոնյան,
Սպարտակ Ղարաբաղցյան,
Վահագն Մատինյան,
Արթուր Ղազարյան,
Կարեն Մնացականյան:

ՀՅԴ ԳՄ նախկին կազմը, որն ընտրվել էր 2016թ. մայիսին, ուներ հետևյալ տեսքը. Միքայել Մանուկյան, Հրաչ Թադևոսյան, Պետրոս Մեղրյան, Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան, Իշխան Սաղաթելյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գևորգյան, Աշոտ Փափազյան, Սամվել Երանյան, Ռոմիկ Մանուկյան:

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական, արտաքին քաղաքական, կազմակերպչական հարցեր: Պատգամավորը նշեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա հայտարարությամբ՝ առավել մանրամասն ներկայացնելով ժողովի ընթացքում քննարկված հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս