Բաժիններ՝

Սկսվել է Կեմերովոյի առևտրական կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի հավաքումը

ՌԴ-ի Քննչական կոմիտեն կազմակերպել է Կեմերովոյի Առեւտրաժամանցային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը: Այդ մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցիչը սելեկտորային խորհրդակցության ժամանակ:

«Քննչական կոմիտեի ներկայացուցիչները կազմակերպել են տուժած քաղաքացիների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը»,- ասել է ԱԻՆ-ի ներկայացուցիչը: Խորհրդակցությունը տեղի է ունեցել Կեմերովոյում: Ըստ վերջին տվյալների՝ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից զոհվել է 64 մարդ:

Կեմերովոյի հրդեհը 100 տարվա ընթացքում զոհերի թվով չորս խոշորագույններից մեկն է Սամարայի ներքին գործերի վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշեւսկայա ստանիցայի ծերանոցում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009, 153 զոհ) եղի ունեցած հրդեհների շարքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս