
Կուրցը պահանջել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Եվրամիությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ։
«Ուշադրության առնելով այն, որ սիստեմատիկաբար խախտվում են մարդու hրավունքները եւ ժողովրդավարության հիմնարար արժեքները, եւ հիմք ընդունելով այն, որ կոպենհագենյան չափանիշները (ԵՄ-ին երկրների անդամակցության չափանիշները) այլեւս չեն կատարվում, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ պետք է դադարեցվեն անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները»,- հայտարարել է Կուրցը Վառնայում ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հանդիպման նախօրյակին:
Ընդ որում նա նշել է, որ Թուրքիան «մնում է Եվրամիության կարեւոր ռազմավարական գործընկերը», որի հետ հարկ է համագործակցել «հարեւանության հայեցակարգի շրջանակներում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: