ՔՊ-ն մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հիմնական զեկուցողը խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էր։

Հայտարարության քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, բոլոր ՔՊ-ական պատգամավորները եկել էին մի քանի հարցերով զինված՝ զուգահեռ նաև հայտարարելով, թե Հայաստանում ամեն ինչ հրաշալի է և Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու որևէ պատճառ չկա։

Օրինակ՝ հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, թե «իրենք ԱԺ-ում Կառավարության հենարանն են, իսկ «Նիկոլ Փաշինյանն իրենցն է, իրենց վարչապետը»։

Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ հայտարարության նախագծում չկա մեկ կետ, որի հիմնավորումը չկարողանան բերել. բոլոր կետերը հիմնավորված են։

Կարդացեք նաև

Քննարկումների արդյունքում ՔՊ-ն դեմ քվեարկեց նախագծին։

Նշենք, որ նախագծում մասնավորապես նշված է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, այլև չի կարողացել արդյունավետ արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին,  հաճախ դառնալով նոր մարտահրավերների առաջացման պատճառ։ Խարխլված է ազգային անվտանգության համակարգը՝ Արցախը կորսված է, գերիների հարցը՝ չլուծված, Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ խաթարված, տապալված է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031