Բաժիններ՝

Հնդկաստանում սողանքների պատճառով զոհերի թիվը հասել է 23-ի

Առնվազն 23 մարդ է զոհվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի արևելյան նահանգում այն բանից հետո, երբ հորդառատ անձրևներն առաջացրել են մի շարք սողանքներ, այդ թվում՝ Դարջիլինգի հայտնի զբոսաշրջային վայրում: Այդ մասին հաղորդել է PTI  գործակալությունը:

Զոհերի թվում կան երեխաներ:

Տեղական իշխանությունների գնահատումներով՝ հորդառատ անձրևներն առաջացրել են վերջին տասնամյակում ամենասաստիկ սողանքներից մեկն այդ տարածաշրջանում: Տարերքի մոլեգնումից  տուժել են շատ բնակավայրեր, փակվել են կարևոր ճանապարհներ: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները: Մի քանի մարդու հաջողվել է փրկել փլվածքների տակից:

Օդերևութաբանները նախազգուշացնում են առաջիկա օրերին հետագա սողանքների և հեղեղումներ մեծ հավանականության մասին: Իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին և զբոսաշրջիկներին խուսափել տուժած շրջաններ այցելելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031