
ԱՄՆ-ում վինիլային և CD-սկավառակների վաճառքները գերազանցել են վճարովի երաժշտության ներբեռնման եկամուտները

ԱՄՆ-ի շուկայում 2017 թվականին վինիլային ձայնապնակների եւ երաժշտական CD-սկավառակների վաճառքն ավելի մեծ եկամուտ է բերել, քան առցանց-ռեսուրսները, որոնք առաջարկել են կոմպոզիցիաներ ներբեռնել վճարման դիմաց: Այս մասին հայտնել է «Վերջ» ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ձայնագրության ասոցիացիայի զեկույցը։
Պորտալի տվյալներով՝ մեկ տարում ամերիկացիները ներբեռնել են 1,3 միլիարդ դոլարի կոմպոզիցիաներ եւ 1,5 միլիարդ դոլար են ծախսել CD-սկավառակների եւ վինիլների վրա: Ֆիզիկական կրիչների վրա երաժշտության վաճառքները 2011 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են վճարովի ներբեռնումից ստացված եկամուտները: Ըստ որում երկու կատեգորիաներն էլ վաճառքների տարեկան անկում են արձանագրել, մինչդեռ մեծանում են հոսքային աուդիոյի ծառայությունների, ինչպիսիք են Spotify-ը («Սփոթիֆայ») եւ Apple Music-ը («Էփլ մյուզիք»), եկամուտները:
2017 թվականին այդ ծառայությունները վաստակել են ավելի քան 5,7 միլիարդ դոլար՝ 43 տոկոսով ավելի, քան անցյալ տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: