
Սիդնեյում հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 20-ի: Այս մասին ասվում է Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մեկ տղամարդ հրաձգային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել ծանր վիճակում, երեքը թեթև վնասվածքներ են ստացել, ևս 16 մարդու բուժօգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ «Ոստիկանների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան», – ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հրաձգության հեղինակը 60-ամյա տղամարդ է, ում հաջողվել է ձերբակալվել։ Նա շուրջ 50 անկանոն կրակոց է արձակել։ Ոստիկանությունը պարզում է տղամարդու կողմից նման վարքի շարժառիթները։