«Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» (CDR) կազմակերպության ակտիվիստները Կատալոնիայում արգելափակել են երթեւեկությունը ավտոմոբիլային երկու ճանապարհներին՝ բողոքելով կատալոնցի մի խումբ քաղաքական գործիչների, մասնավորապես, Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, կալանավորման դեմ:
Մեծ Բրիտանիայից անմիջապես հետո, վերջին տվյալներով, եւս 23 պետություններ հայտարարել են «Սկրիպալի գործի» պատճառով ռուս դիվանագետների արտաքսման մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները:
Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից։
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով գրանցված 64 զոհերի 41-ը երեխաներ են:
1954 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում անցկացրել են ինքնապաշտպանության ցամաքային ուժերի բարեփոխում՝ դրանց տարածաշրջանային հինգ կազմավորումները միավորելով ընդհանուր հրամանատարության ներքո:
Ժնեւում մարտի 26-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբում հայտնել են, որ մինչ այժմ իրենք տեղեկատվություն են ստացել 85 անձանց վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, անհայտ կորել են։
ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ Չինաստան ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կարծում է, որ կգա այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կգտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների մարմինների գենետիկական փորձաքննությունը կտեւի մինչեւ երկու շաբաթ:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվել է 41 երեխա:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» անունը կրող առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը տասնյակ մարդկանց կյանք է խլել, որոնց մեծ մասը երեխաներ են:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մատի 27-ին Կեմերովոյում չպլանավորված հանդիպում է անցկացրել քաղաքացիների նախաձեռնող խմբի հետ եւ նրանց խոստացել, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի բոլոր մեղավորները պատիժ կկրեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանը առաջարկել է փակել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսություններից մեկը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել են քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը և փոխնախագահները:
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված խոշոր հրդեհը և դրա հետևանքով գրանցված ողբերգությունը շարունակում է մնալ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Սոցիալ-դեմոկրատ վարչապետ Պետեր Պելեգրինիի կառավարությունը մատի 26-ին ստացել է Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) պաշտպանությունը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման երաշխավոր:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Ջոն Բոլտոնին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր օգնական նշանակելն աղետ է համարում երկրի համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքների վերացմանը, որի հետեւանքով 60-ից ավելի մարդ է զոհվել, պատահածի պատճառների թվում նշել է հանցավոր անփութությունն ու անհոգությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Փաստ» թերթը գրում է. «Պուտինի մասին պայծառատես Վանգայի խոսքն են հիշել բրիտանական լրատվամիջոցները:
«Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման զինյալների գերությունից մարտի 26-ին ազատվել են 26 սիրիացի զինվորականներ ու քաղաքացիական անձինք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ, որտեղ հրդեհի հետեւանքով ավելի քան 60 մարդ է զոհվել, եւ ծաղիկներ է դրել ի հիշատակ ողբերգության զոհերի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մարտի 26-ին քննարկել են ռուս դիվանագետների արտաքսման հարցը «Սկրիպալի գոծի» առնչությամբ:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզում մարտի 27-ից եռօրյա սուգ է հայտարարված «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից զոհվածների հիշատակին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որեւէ հովանավոր ՀՀԿ-ում եւ կարիերային աճ ապահովել:
«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաեւ այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:
«Իրատես» թերթը գրում է. «Ապրիլին սպասվող վերադասավորումներին ուշի ուշով հետեւում են ոչ միայն իշխանական ուժերը, այլեւ իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիրները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխանության հետ կոալիցիա կազմելու հեռանկարով: