«Անփոխարինելի մարդիկ չկան, բայց…». Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ իրենք գոհ են Սահմանադրական փոփոխություններից:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՅԴ-ն գո՞հ է այն Սահմանադրությունից, որն անձին երրորդ անգամ երկիրը ղեկավարելու հնարավորություն է ընձեռնում: Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ արդեն պարզ էր, թե վարչապետն ինչ լիազորություններ է ունենալու և ում կողմից է առաջադրվելու: Իսկ Սահմանադրական փոփոխություններից, Ա. Վարդանյանի խոսքով, իրենք գոհ են:

Հարցին՝ Սերժ Սարգսյանը փոխարինելի՞ անձ է այս երկրում, թե՞ փոխարինելի չէ՝ Ա. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Անփոխարինելի մարդիկ չկան, բայց լինում են որոշակի ժամանակահատվածներ, երբ գիտելիքները, փորձը, հմտությունները կարող են ծառայել և օգտկար լինել պետական շահերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031