Բաժիններ՝

Թրամփը հնարավոր է համարել ցամաքային գործողությունները Վենեսուելայի թմրակարտելների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Վենեսուելայի թմրակարտելները շուտով թմրանյութերի մաքսանենգություն կսկսեն ցամաքով՝ չբացառելով, որ Վաշինգտոնը դրանց գործունեությանը վերջ կտա ուժային ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

«Նրանք այլևս ծովով չեն գալիս, այնպես որ, մենք պետք է հետևենք ցամաքին, որովհետև նրանք ստիպված կլինեն շարժվել ցամաքով: Եվ թույլ տվեք ասել, որ դա ոչ մի լավ բանով չի ավարտվի», – ասել է Թրամփը՝ Նորֆոլկում ելույթ ունենալով ԱՄՆ ռազմածովային ուժերի Ատլանտյան նավատորմի ռազմակայանում։ 

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ամերիկացի  զինվորականները հարված են հասցրել ևս մեկ նավակի, որտեղ ԱՄՆ-ի համոզմամբ, թմրանյութեր են եղել։ Այս հարվածի հետևանքով ևս 4 մարդ է զոհվել. վերջին շաբաթներին սա արդեն չորրորդ նման հարվածն է։Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ։

Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ դատապարտելով ԱՄՆ-ի ագրեսիան իր երկրի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031