Չինացին փաստաթղթերը կանանց համալսարան է ներկայացրել ընկերուհի գտնելու ակնկալիքով
Չինաստանի բնակիչներից մեկը փաստաթղթերը կանանց համալսարան է ներկայացրել ընկերուհի գտնելու համար: Իր որոշման մասին նա պատմել է South China Morning Post հրատարակությանը։
Չժեցզյանի նահանգի Նինբո քաղաքի շրջանավարտն ընդունելության քննությունների եզրափակիչ փուլում նշել է փաստաթղթերը հենց այս ուսումնական հաստատություն տալու գլխավոր պատճառը: «Այս ինստիտուտում այնքան շատ աղջիկներ կան, որ եթե այստեղ ընդունվեմ, ինձ համար դժվար չի լինի ընկերուհի գտնելը»,- ասել է նա: Պատանու ընտանիքը չի կիսում նրա խանդավառությունը:
«Իմ հայրը խորհուրդ տվեց զգույշ լինել, նա չի ցանկանում, որ իր որդին լրջորեն փոխվի նման քանակությամբ կանանց ազդեցության ներքո»,-հավելել է 18-ամյա չինացին: Չինաստան կանանց այս համալսարանն ամեն տարի շուրջ մեկուկես հազար ուսանող է ընդունում, եւ նրանց ընդամենը մեկ տոկոսն է տղա: Նրանց համար գոյություն ունի առանձին հանրակացարան եւ զուգարաններ: Չինաստանը համարվում է աշխարհում ամենաբարձր գենդերային անհամամասնություն ունեցող երկրներից մեկը:
«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության պատճառով, որը գործում էր մինչեւ 2015 թվականը, բազմաթիվ ընտանիքներ հղիության ժամանակ ազատվում էին աղջիկներից: Առանձին նահանգներում 130 պատանու բաժին է ընկնում 100 աղջիկ, ինչը տղամարդկանց համար բարդացնում է ապագա կին գտնելը: