Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը՝ 63 տոկոսը, պաշտպանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այդ մասինվկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որոնք ներկայացրել է Fox News հեռուստաալիքը:

Ընդ որում՝ հարցվածների 30 տոկոսը բացասաբար է վերաբերվում գագաթնաժողովին: Ամերիկացիների 42 տոկոսի կարծիքով, բանակցություններն ավելի շահեկան կլինեն Սպիտակ տան տիրոջ, քան ԿԺԴՀ-ի առաջնորդի համար: Հարցման մասնակիցների 26 տոկոսը հակառակ տեսակետն ունի: Եվս 19 տոկոսը կարծում է, որ բանակցությունները կարող են ձեռնտու լինել ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Փհենյանին կամ ընդհանրապես ոչ մի օգուտ չեն տա:

Հարցմանը մասնակցել են երեք հազարից ավելի ամերիկացիներ: Մարտի 9-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Բանակցությունները պետք է կայանան մինչեւ այս տարվա վերջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս