
Սաուդյան հակաօդային պաշտպանությունը Եմենից արձակված յոթ հրթիռ է կալանել ու ոչնչացրել

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է յոթ բալիստիկ հրթիռների կալանման մասին, որոնք Սաուդյան Արաբիայի վրա արձակվել էին Եմենի կողմից: Այդ մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, երեք հրթիռ արձակվել էր երկրի մայրաքաղաք էր Ռիադի վրա: Բոլոր յոթ հրթիռներն է կալանվել ու ոչնչացվել են: Նախնական տվյալներով՝ բեկորները մասնակիորեն ընկել են բնակելի շրջանների վրա: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է Եգիպտոսի մի քաղաքացի, եւս երկու մարդ վիրավորվել է:
Եմենում մի քանի տարի Է՝ քաղաքացիական պատերազմ է ընթանում: Կռվող կողմերից մեկը հուսիթների (շիաների «Անսար Ալլահ» շարժում) մարտական թեւն է եւ բանակի՝ երկրի նախկին ղեկավարությանը լոյալ մասը, մյուսը՝ նրանց կողմից վտարված սուննի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի եւ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զորքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: