Բաժիններ՝

Իսրայելը 40-ից ավելի պաղեստինցիների է ձերբակալել Արևմտյան ափին

Իսրայելացի ուժայինները լույս մարտի 26-ի գիշերը որոնման մեջ գտնվող 43 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը մարտի 23-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Գիշերը Իսրայելի բանակի, Ընդհանուր անվտանգության ծառայության եւ սահմանապահ ոստիկանության ստորաբաժանումները ձերբակալել են որոնման մեջ գտնվող 43 պաղեստինցիների, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեությանը, քաղաքացիական անձանց ու զինվորների նկատմամբ զանգվածային տեռորին ու բռնի անկարգություններին մեղսակցության մեջ»,- ասված է փաստաթղթում: Զինվորականները հավելել են, որ ձերբակալվածներն ուղարկվել են հարցաքննության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031