44-օրյա պատերազմի զեկույցը չի քննարկվի ԱԺ-ում․ այն կուղարկվի առաջին բաժին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննարկումների արդյունքում որոշում է կայացրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկել առաջին բաժին։

Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իրավական առումով անհնար է զեկույցը ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, ինչի պատճառով էլ որոշվել է այն ուղարկել առաջին բաժին։

«Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն»,– մեկնաբանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031