Սիրիայի Արեւելյան Ղութայից մարտի 25-ին դուրս են բերվել «Ֆեյլաք ար Ռահման» խմբավորման գրեթե 5,5 հազար զինյալներ:
Չինաստանի «Տյանգուն-1» տիեզերակայանի բեկորները, ինչպես ենթադրվում է, Երկրի վրա կընկնեն մարտի 29-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում:
Իսրայելացի ուժայինները լույս մարտի 26-ի գիշերը որոնման մեջ գտնվող 43 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Եվրամիությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:
Կանադայի Air Canada ավիաընկերության մարդատար ինքնաթիռը խցիկում ծխոտման պատճառով հարկադրական վայրէջք է կատարել Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանում:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը հայտնել է յոթ բալիստիկ հրթիռների կալանման մասին, որոնք Սաուդյան Արաբիայի վրա արձակվել էին Եմենի կողմից:
Կատալոնիայում ոստիկանության եւ ցուցարարների ընդհարումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 92-ի:
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 48-ի:
ԱՄՆ-ի շուկայում 2017 թվականին վինիլային ձայնապնակների եւ երաժշտական CD-սկավառակների վաճառքն ավելի մեծ եկամուտ է բերել, քան առցանց-ռեսուրսները, որոնք առաջարկել են կոմպոզիցիաներ ներբեռնել վճարման դիմաց:
Չինաստանի բնակիչներից մեկը փաստաթղթերը կանանց համալսարան է ներկայացրել ընկերուհի գտնելու համար:
Ընդդիմադիր ուժերը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածում իշխանափոխություն իրականացնելու շանսեր չունեն: 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնվող զարգացումների մասին:
Թուրքիան իրականացրել է սեփական մշակման առաջին՝ «Գյոկդողան» և «Բոզդողան» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում։
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին, մարտի 25-ին հաղորդել է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։
Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետ առաջադրվելու դեմ պայքարելու անհրաժեշտության և ռեալ շանսերի մասին:
Եվրամիությունում ապաստան ստանալու խնդրագրերի թիվն անցյալ տարի 50 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ
Առաջիկայում Հնդկաստանի Ութար-Փրադեշի նահանգում երթուղիներ դուրս կգան կանանց համար նախատեսված ավտոբուսներ:
Չելյաբինսկում աղբամանի մեջ նորածնի դի է հայտնաբերվել: Այդ մասին գրում է «life.ru» -ն:
ԱՄՆ-ում երկու սրտով երկգլխանի օձ է ծնվել:
Պիզայում Նոր 2019 թվականը կդիմավորեն մարտի 25-ին ըստ սեփական օրացույցի:
ՌԴ նախագահական ընտրություններում աննախադեպ հաղթանակից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Ռուսաստանը ղեկավարել է 18 տարի, առաջիկա 6 տարիների ընթացքում ստիպված է լինելու բախվել մի շարք մարտահրավերների՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում:
«Դա վիզաների ազատականացման գործընթացի հակառակ կողմն է: Եթե չլինի ռեադմիսիոն համաձայնագրի արդյունավետ կիրարկում, ակնկալել վիզաների ազատականացումն իրատեսական չէ»:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՀՀԳԿ) գտնում է, որ սիրիական Աֆրին քաղաքում 50 հազարից մինչեւ 70 հազար մարդ է մնում:
«Իրանը պետք է պարզաբանի այս հայտարարությունները և բացահայտի, թե ինչ գնով է պատրաստվում գազ մատակարարել Հայաստանին, որով կավարտվեն բոլոր տեսակի խոսակցությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին:
Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ հասարակությունն անտարբեր է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հարցի նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբանն ասաց, որ ժողովուրդը համոզված է՝ Սերժ Սարգսյանն է ընտրվելու:
Մարտի 23-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներ․աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերը վերջին 10 տարիներին» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները չեն խանգարի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներին:
«Ժողովրդի ատելությունն իշխանությունների նկատմամբ մինչև այն պահն է, երբ գալիս են ընտրությունները։ Հենց գալիս են ընտրությունները՝ այդ 5-10 հազար դրամը վերցնում ու հեչ չեն ատում։ Այ, այստեղ է խնդիրը»։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընթացիկ տարվա մայիսի 26-ին կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։