Բաժիններ՝

Երկու սրտով երկգլխանի օձը զարմացրել է գիտնականներին

ԱՄՆ-ում երկու սրտով երկգլխանի օձ է ծնվել: Արտասովոր սողունին ցուցադրող տեսանյութին ուշադրություն է դարձրել The Sun-ը։

Տեսահոլովակում երկու շաբաթական սովորական վիշապն անհամաժամ շարժում է գլուխները եւ դուրս հանում լեզուները: Օձաբույծը սողունին տարել է անասնաբույժի մոտ, նա ռենտգեն է արել եւ հայտնաբերել, որ այն երկու առաձին սիրտ ունի: Դա չափազանց զարմացրել է անասնաբույժին եւ նրա գործընկերներին, քանի որ սովորաբար երկգլխանի օձերն ընդամենը մեկ սիրտ են ունենում:

«Գիտակցել, որ դա սիամական երկվորյակներ են, այսինքն՝ երկու օձ են մեկ մաշկի մեջ, զիլ էր»,- հայտարարել է բժիշկ Լորեն Թիլենը:

Նա պլանավորում է շարունակել սողունի ուսումնասիրումը՝ հասկանալու համար, թե դա քանի մարսողական օրգան ունի: Եթե օձի մարսողական համակարգը մեկն է, ապա նա, ամենայն հավանականությամբ, կսատկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս