
Նիկոլիստները շարունակում են Հայաստանը մոտեցնել ամբողջական վիլայեթացման. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1955-ի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի թուրք խուժանն իրականացրեց հույների եւ հայերի ջարդը,որի արդյունքում Ստամբուլի բնիկ հունական տարրի մեծ մասը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։
Անկարգությունների եւ ջարդերի առիթը ստեղծեցին թուրքական հատուկ ծառայությունները։
Նրանք Սալոնիկում կազմակերպեցին պայթյուն Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում ու անմիջապես դրանից հետո պաշտոնական Անկարան սկսեց հակահունական ատելության քարոզչություն։
Սեպտեմբերի 6-7-ին շուրջ 100.000 թուրք ջարդարարներն ացան գործի։
80 եկեղեցի, 4500 խանութ, 2500 բնակարան ու 40 դպրոցներ պղծվեցին նրանց կողմից։
Թուրքական խուժանը նույնիսկ անարգեց հույների գերեզմխնները։
Պաշտոնական սպանվածների թիվը 37 է,բայց իրական սպանվածներն ու տուժածներն անհամեմատ շատ էին։
Թիրախում հիմնականում հույներն էին եւ նաեւ հայերը։
Ստամբուլի 140.000 հույն բնակչության ճնշող մեծանասնությունը ստիպված լքեց իր քաղաքը։
Տասնամյակներ անց կովկասյան թուրքերը նույն սցենարն իրականացրեցին Սումգայիթում եւ Բաքվում՝ հարձակվելով հայ բնակչության վրա։
Սա է Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական դեմքը։
Իսկ նիկոլիստները շարունակում են այս ամենը մոռացության տալ՝ ՀՀ-ն մոտեցնելով ամբողջական վիլայեթացման»: