Փաշինյանի խոստացած խաղաղությունը գերեզմանում է. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վստահեցնում է՝ պատերազմի հրձիգ, Հայաստանին և Արցախին պատերազմներ բերած Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի խոսել խաղաղության մասին, որովհետև խաղաղություն բերել ուղղակի չի կարող։

«Հայաստանի ընդդիմությունը պետք է հենց այդ թուղթը վերցնի Փաշինյանի ձեռքից, որովհետև խաղաղության մասին թուղթը Փաշինյանի ձեռքում դառնում է ական՝ դրված Հայաստանի տակ։

Ընդդիմությունը պետք է անընդհատ փաստերով ապացուցի, որ Փաշինյանը պատերազմ բերած մարդ է, և, որ նրա անընդհատ արած զիջումները Հայաստանին խաղաղության չեն մոտեցնում։

Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը գերեզմանում է, կամ՝ Ստեփանակերտում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սուրենյանցը։

Կարդացեք նաև

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս