Բաժիններ՝

ԵՄ-ում ապաստան ստանալու խնդրագրերի թիվը մեկ տարում կրկնակի պակասել է

Եվրամիությունում ապաստան ստանալու խնդրագրերի թիվն անցյալ տարի 50 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամոպուլոսի Twitter-ում։

«ԵՄ-ում միգրացիայի կառավարմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը պտուղներ են տալիս: Ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվը 2017 թվականին 50 տոկոսով պակասել է 2016 թվականի համեմատությամբ եւ գտնվում է 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի մակարդակի վրա: Այլ խոսքով՝ մենք գտնվում ենք նախաճգնաժամային մակարդակի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրոստատի հաղորդագրության համաձայն, անցյալ տարվա ընթացքում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու մոտավորապես 650 հազար խնդրագիր է ներկայացվել այն անձանցից, որոնք առաջին անգամ են դիմում նման հայցով այն դեպքում, երբ 2016 թվականին նրանց թիվը կազմում էր ավելի քան 1,2 միլիոն: Խնդրագրերի բարձրակետը գրանցվել է 2015 եւ 2016 թվականներին, նշում է Եվրոստատը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս