Բաժիններ՝

Աֆրինում ավելի քան 70 հազար մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՀՀԳԿ) գտնում է, որ սիրիական Աֆրին քաղաքում 50 հազարից մինչեւ 70 հազար մարդ է մնում: Այդ մասին հայտարարել է ՀՀԳԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն:

«Մեր տվյալներով՝ Աֆրին քաղաքում մնում է 50-ից մինչեւ 70 հազար մարդ»,-ասել է նա:

Լերկեն նշել է, որ ներկայում մոտավորապես 167 հազար մարդ հարկադրված է եղել մարտական գործողությունների պատճառով հեռանալ Աֆրինից:

Նրանցից 137 հազարը գտնվում են Թել-Ռիֆաաթում եւ հարեւան գյուղերում: Միեւնույն ժամանակ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Աֆրինի տարածաշրջանում մնում է մոտավորապես 100 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս