
Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն. Զելենսկի

Ռուսաստանին պետք է մղել դեպի խաղաղություն։ Դրա բանալին Եվրոպայի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերն են, մասնավորապես՝ պատժամիջոցները և մաքսատուրքերը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է RBK-Ukraine-ն։
Ուկրաինայի նախագահը խոսել է վերջին հանդիպումների և այցելությունների մասին և նշել, որ այս պահի դրությամբ 26 երկիր պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը՝ ձեռնարկելով գործողություններ։
Սակայն, նախքան խաղաղությունը երաշխավորելը, Ռուսաստանի Դաշնությունը պետք է մղվի դեպի դա, կարծում է նա։
Զելենսկին ընդգծել է, որ «մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մոսկվան դադարի մերժել բոլոր խաղաղ նախաձեռնությունները և հասկանա պատերազմի երկարաձգման հետևանքները»։
«Խիստ պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ եվրոպական և ամերիկյան համատեղ ջանքերը, դրա բանալին են։ Ռուսաստանի ռազմական մեքենան ֆինանսավորելու ոչ մի հնարավորություն չպետք է մնա։ Հաջորդը՝ ավելի շատ տրանսատլանտյան աշխատանք, որպեսզի ճնշումը իսկապես շոշափելի լինի», – եզրափակել է Ուկրաինայի նախագահը։