Razm.info-ն գրում է. Մարտի 24-ին Ադրբեջանի հուղարկավորել են նախորդ օրը՝ մարտի 23-ին, Թարթառի (Տերտեր) շրջանի ուղղությամբ սպանված զինծառայող Ռզաև Խայամ Փանահ օղլուին (Rzayev Xəyyam Pənah oğlu):
Այսօր Ազգային ժողովում ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք ռուսական պատվիրակության հետ այցելել են «Մեգերյան կարպետ»:
Մինչեւ տասը պաշտոնյաներ, ծառայողներ եւ առեւտրականներ կարող են մոտ ժամանակներս դառնալ Կեմերովոյի առեւտրական կենտրոնում բռնկած հրդեի հետեւանքով մարդկանց մահվան քրեական գործի ֆիգուրանտներ:
Զիմբաբվեի ոստիկանությունը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Մուղաբեի կնոջ նկատմամբ հետաքննություն է սկսել 1 մլն դոլար արժողությամբ փղոսկրի մաքսանենգության գործով:
«Վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 30 տոկոսով աճել է, արտահանումը Հայաստանից Ռուսաստան աճել է 44 տոկոսով, 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թիվը»:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Վարշավայում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Անդրեեւին իրազեկել է ռուս դիվանագետների արտաքսման հարցով իր որոշման մասին։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:
Իրանի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետական մարմիններին արգելել արտասահմանյան այն ապրանքների գնումը, որոնց նմանօրինակները երկրում արտադրվում են:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողներն ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինին հիշեցրին, որ նա ժամանակին դեռևս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին «ոսկյա ռուլետկա» է նվիրել:
Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Այսօր ԱԺ-ում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրն ադրբեջանական պատմական տարածքներ լինելու հայտարարությունների մասին:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ («Եդինայա Ռոսիա» կուսակցություն) Կոնստանտին Զատուլինը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել «Ձմեռային բալենի» առեւտրաժամանցաին կենտրոնում հրդեհից զոհվածների հիշատակին:
«Իստանբուլի» կիսապաշտպան Արդա Թուրանը վիճաբանություն է ունեցել լրագրողի հետ՝ իր կնոջն ուղղված հարցերի համար:
ՌԴ-ի Քննչական կոմիտեն կազմակերպել է Կեմերովոյի Առեւտրաժամանցային կենտրոնում զոհվածների հարազատների գենետիկական նյութի ստացման աշխատանքը:
Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ:
ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովի արդյունքներով էական փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցության Գերագույն մարմնի կազմում: Կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը:
«Արդեն երկար ժամանակ համբերել եք, ևս մի քանի օր համբերեք, ու մենք դրա հանգուցալուծումը կտանք, մոտ ժամանակներս կկայացնենք որոշում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վարչապետի իրենց թեկնածուի մասին:
«Այն ճանապարհային քարտեզը, որը մեզ ներկայացվել է ժամանակին, որը հետագայում փոփոխությունների է ենթարկվել, և դրանից մենք դեռևս տեղյակ չենք, մենք այս պահի դրությամբ չենք պատրաստվում միանալ, որովհետև բազմաթիվ խնդիրներ ենք այնտեղ տեսնում»
Մարտի 26-ի առավոտյան ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին) Եգիպտոսի բոլոր նահանգներում սկսվել են նախագահական ընտրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Փրկարարները Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առեւտրական կենտրոնում հրդեհի վայրում հայտնաբերել են 56 զոհվածների մարմիններ:
«Նախնական տվյալներով` ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Լրացուցիչ տեղեկություն կհայտնենք հավելյալ»,- այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:
95 երկրների 850-ից ավելի պատգամավորներ կմասնակցեն միջազգային անվտանգության յոթերորդ Մոսկովյան խորհրդաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ին:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա վերաբերվում գերատեսչությունների դռները լրագրողների առջև փակելուն:
ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը՝ 63 տոկոսը, պաշտպանում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ իրենք գոհ են Սահմանադրական փոփոխություններից:
Կորեայի Հանրապետության կառավարությունը մարտի 26-ին հակազդման շտապ միջոցներ է ձեռնարկել մթնոլորտում վտանգավոր միկրոմասնիկների խտության բարձրացման պատճառով:
Ինչպես արդեն հաղորդվել է, խոշոր հրդեհ է բռնկել Կեմերովոյի առեւտրի կենտրոնում, որը բազմաթիվ կյանքեր է խլել: