
Tesla-ն Մասկին 1 տրիլիոն դոլարի բոնուս է առաջարկում

Ամերիկյան Tesla ընկերության տնօրենների խորհուրդը առաջարկել է գործադիր տնօրեն Իլոն Մասկի համար փոխհատուցման նոր բոնուսային սխեմա։ Գործարարը կարող է ստանալ 1 տրիլիոն դոլար, ասվում է ավտոարտադրողի կողմից ԱՄՆ Արժեթղթերի և Բորսաների Հանձնաժողովին ներկայացված հայտարարության մեջ, հաղորդում է Financial Times-ը։
Նշվում է, որ ծրագիրը մշակված է տասը տարվա համար։ Եթե դրա բոլոր պայմանները կատարվեն, Մասկը կվերահսկի Tesla-ի բաժնետոմսերի 25%-ը։
Հիմնական պայմանը ընկերության շուկայական արժեքի աճն է։
«2018 թվականին Իլոնի առաջ պարտավորություն էր դրվել ընկերության արժեքը մեծացնել միլիարդավոր դոլարներով։ Այս տարի նրանից պահանջվում է այն մեծացնել տրիլիոններով։ Նա բաժնետերերի համար պետք է ստեղծի 7,5 տրիլիոն դոլարի լրացուցիչ արժեք, որպեսզի կարողանա վաստակել իր բոնուսը»,- նշվում է փաստաթղթում։