Բաժիններ՝

Պիզայում Ամանորը կդիմավորեն մարտի 25-ին

Պիզայում Նոր 2019 թվականը կդիմավորեն մարտի 25-ին ըստ սեփական օրացույցի: Այս մասին հայտնել է Pisa News-ը: Առավոտյան քաղաքում տեղի կունենա պատմական զգեստավորված շքերթ, ինչից հետո ժամը 12-ին կսկսվի տեղական օրացույցով Նոր տարին:

Այս մասին քաղաքագլուխը պաշտոնապես կհայտարարի Սան Ջովանիի Բապտիստերիայում, որը գտնվում է հռչակավոր՝ Պիզայի աշտարարակից ոչ հեռու: Նույն օրը հանրության համար կբացեն Սանտո Ստեֆանո դեի Կավալիերի եկեղեցին, հետիոտն էքսկուրսիա կանցկացնեն Վերուկկա ամրոցում: Կեսօրից հետո Պյացցա դեի Կավալիերի հրապարակում տեղի կունենա համերգ, որը կավարտվի երեկոյան հրավառությամբ: Բոլոր երեք տոնական օրերին՝ մարտի 23-ից մինչեւ 25-ը, քաղաքի ռեստորաններում կարելի կլինի պատվիրել ճաշատեսակներ միջնադարյան հատուկ ճաշացուցակից:

Մարտի 25-ին՝ կաթոլիկական Ավետման օրը, Պիզայում Նոր տարվա գալստյան տոնակատարության մասին առաջին հիշատակումը թվագրվում է X դարով: Միայն Գրիգորյան տոմարին անցնելուց հետո օրը պաշտոնապես փոխադրեցին դեկտեմբեր: Բայց XX դարի ութսունական թվականներից քաղաքում որոշել են վերականգնել հնադարյան տոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս