Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Եվրամիությունը կպահպանի պատժամիջոցների քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի իրադրության եւ 2014 թվականին ՌԴ-ին Ղրիմի միացման պատճառով, բայց, ընդսմին, կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ:
ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանը մեկ տարի ժամկետով կգործուղվի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:
Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնում փրկարարները շենքի փլվածքների տակից հանել են հինգերորդ զոհվածի մարմինը:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 44 տոկոսը, իսկ 55 տոկոսը հավանություն չի տալիս:
29-ամյա դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսն ամենաերիտասարդ կինն է դառնում ԱՄՆ-ի Կոնգրեսում:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը հաստատապես տեղափոխվում է «Հանրային» հեռուստաընկերություն՝ Հ1։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի:
Մինեսոտայի եւ Միչիգանի նահանգներից երկու մուսուլման կանայք են առաջին անգամ ընտրվել ԱՄՆ-ի Կոնգրեսում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատներին շնորհավորել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ զանգահարելով ստորին պալատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիին:
2018 թվականի միջանկյալ ընտրությունները կարող են պատմության մեջ ամենաթանկը դառնալ եւ նստել 5 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հաջող էին Հանրապետական կուսակցության համար:
Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197:
Հելսինկիում Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը երեկ ընդունել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, ով մեկնել է Ֆինլանդիա է ԵԺԿ համագումարին մասնակցելու նպատակով։
«Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանից բաժանվելուց հետո, թափով մտել է նախընտրական պայքարի մեջ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։
«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական տոնավաճառի հայաստանյան ավանդույթների մասին արդեն առիթ ունեցել ենք խոսելու: Հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակված է, քաղաքական ուժերի մասնակցության հիմնական պատկերն էլ է արդեն ուրվագծված, այդ տոնավաճառն իր ամբողջ «պերճանքն ու թշվառությունն» ի ցույց է դրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաեւ ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀԿ-ն հրաժարվի համաժողով անցկացնելու գաղափարից: Օրերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ՀՀԿ համաժողովը, որի ժամանակ էլ քննարկվելու է խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը և վերջնական որոշում է կայացվելու:
«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետեւ Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։
«Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` չնայած ՀՀ գլխավոր դատախազությունն օրենքով սահմանված կարգով նախաքննական մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ ունի, սակայն քննիչները հատկապես նախկին իշխանություններին առնչվող քրեական գործերի վերաբերյալ շատ հանգամանքներ փորձում են դատախազությանը չհայտնել, նրանցից իրենց գործողությունների պլանները գաղտնի պահել:
Pollution Index 2018 Mid-Year վարկանիշի համաձայն, որը կազմել է numbeo.com կայքը, Եվրոպայի ամենաաղտոտված քաղաքների եռյակում տեղ են գտել Տետովոն (Մակեդոնիա), Նեապոլը (Իտալիա) եւ Սկոպիեն (Մակեդոնիա):
ԱՄՆ-ի եվրասիական տարածաշրջանի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին Հայաստանյան զարգացումների ու ղարաբաղյան հակամարտությա վերաբերյալ:
Հետաքրքիրն այն է, որ սովորաբար Վիճակագրական կոմիտեն առավել պահպանողական է մոտենում ցուցանիշների հրապարակմանը, որպեսզի ճշգրտման արդյունքում էական վայրիվերումներ չարձանագրվեն, բացի այդ, իշխանությունները ցուցանիշների ճշգրտման հնարավորությունը երբեմն չարաշահում են՝ այդպիսով համեմատաբար բարելավելով չգոհացնող ցուցանիշները:
White House ինտերնետ-խանութը հուշադրամ է հատել Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին եւ այն վաճառքի է դրել պաշտոնական կայքում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կուլիսներում կարծես արդեն իսկ որոշված է: Թեև կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարն է, ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը ՀՀ ներկայացուցիչ չի ստանձնի:
Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությունը ռուսական բանակը համարել է ուժեղագույնը Եվրոպայում: Համապատասխան վարկանիշը հրապարակված է պորտալի կայքում։
Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սիրիացի ներգաղթյալների շրջանում ուսումնասիրություններ է իրականացրել:
Ցուցակում ներառված է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը, անկուսակցականներ, նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից 2-3 մարդ։