Նոր դաշի՞նք. Արամ Սարգսյանը, Արագած Ախոյանը և Խաչատուր Քոքոբելյանը բանակցում են. «Ժամանակ»

«Ալյանս» կուսակցության անդամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարաբերությունները այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով:

«Բայց թե այդ անձնական մտերմությունը կվերածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել: Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, և այս պահին կուսակցությունների ներկայացուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ:

Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները, կողմերից որևէ մեկն առայժմ չի կարողանում ասել, և որովհետև քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս