Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար. պաշտպանության խումբ

Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար. այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի պաշտպանության խումբը։

«Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։

Ավելին՝ ՀՀ պրոբացիայի ծառայության կողմից ևս արձանագրվել է, որ Սպարտակ Ղուկասյանի վարքագծի հսկողության համար կիրառվող էլետրոնային սարքերը ունեն խնդիր, մասնավորապես՝ վերջինիս բնակության հասցեում՝ որոշակի հատվածներում, առաջանում է կապի կորուստ։

Հենց այս հանգամանքն էլ, հավանաբար, փորձ կարվի ներկայացնել որպես խափանման միջոցի խախտման հիմնավորում։

Որպես ճնշման միջոց, որդեգրվել է նաև այնպիսի անընդունելի վարքագիծ, ինչպիսին հանդիսանում է ոստիկանության կողմից առավոտյան վաղ ժամերին, առերույթ կեղ կեղծ հիմքերով, Սպարտակ Ղուկասյանի ընտանիքին անհանգստացնելը, տուն ներխուժելու փորձերը»,- ասվում է հայտարարությունում»,–նշված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031