 
                        Թուրքիան և Լեհաստանը կարող են համատեղ անօդաչու համակարգեր արտադրել
 
                                    Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գործող «Արևելյան հետազոտությունների կենտրոնի» Թուրքիայի, Կովկասի և Միջին ասիայի ուղղվածության բաժնի ղեկավար, դոկտոր Քարոլ Վասիլևսկին անդրադարձել է Թուրքիա-Լեհաստան ռազմական համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջինիս վերլուծությամբ՝ երկու երկրների միջև առկա ռազմական համագործակցության ներուժը հետզհետե մեծանում է և առավել ուշագրավ է զինամթերքի համատեղ արտադրությունը: Նրա կարծիքով՝ Թուրքիա-Լեհաստան համագործակցությունն այդ ոլորտում կարող է ընդլայնվել՝ ընդհուպ հասնելով մինչև անօդաչու համակարգերի համատեղ արտադրության:
«Թուրքական ռազմական ոլորտի համար հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև Լեհաստանի սուզանավերն ու էլեկտրական հարվածային միջոցները»,-հավելում է Վասիլևսկին:
Բացի այդ վերջինս նշում է, որ ապագայում Լեհաստանը կարող է դառնալ Թուրքիայի հետ խորացված համագործակցության խորհրդանիշ՝ որպես «համատեղ արտադրության կենտրոններից մեկը»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        