Տաջիկստանի հյուսիսի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում տեղի ունեցած խռովության հետեւանքով առնվազն տասներեք կալանավոր է սպանվել:
ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշանակումներ կատարելու մասին որոշումներ է ստորագրել:
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություների անցկացման համար 2018 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվնել 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ:
ՀԱՊԿ-ի պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության միասնական միացյալ համակարգի ստեղծման աշխատանքի պլանը:
«Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից եւ նրա 10 դաշնակից կազմակերպություններից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Հելսինկիիում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պաշտոնապես ներողություն է խնդրել նացիստական Գերմանիայից փախած հրեաներից ու նրանց ընտանիքներից, որոնց Կանադայի կառավարությունը հրաժարվել է ընդունել 1939 թվականին:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:
Կյանքի 87-րդ տարում նոյեմբերի 7-ին մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակh դափնեկիր Ֆրանսիս Լեյը:
CNN հեռուստաընկերության թղթակից Ջիմ Ակոստան ժամանակավորապես զրկված է Սպիտակ տան մշտական անցագրից, որը պահանջվում է մամուլի համար բաց միջոցառումների այցելության համար, նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահի հետ լեզվակռիվ սարքելու պատճառով:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ:
Առնվազն վեց մարդ է զոհվել Չինաստանի հյուսիսի Հեբեյի նահանգի Սինլե քաղաքի պարարտանյութերի արտադրության գործարաններից մեկում գազագեներատորային կայանքի պայթելու հետեւանքով, եւս յոթ հոգի տուժել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վեհաժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունում ներքին քննարկումները շարունակվում են: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե միանշանակ ինքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, սակայն վարկանիշային ընտրակարգով չի առաջադրվի:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում ընդգրկվելու հավանականությունը բացատրեց նրանով, որ ինքը կուսակցության հիմնադիրներից է, թեեւ վերջին ընտրություններին չի մասնակցել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարծես թե ոչ մի իշխանություն չի կարողանում ընտրությունների գնալ առանց կրիմինալի ծառայությունների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞վ է Կոտայքում «ասողը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյա՞նը, թե՞ «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը՝ հարցրինք մարզպետին՝ վկայակոչելով լուրերը, որ Սասունն է որոշում՝ ով դառնա գյուղապետ, ով հրաժարական ներկայացնի եւ այլն։ «Չկա նման բան»։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Գնալու ենք բացառապես «սեւերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչեւ ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։
Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը, որի ժայթքումը հունիսին ավելի քան 160 մարդու կյանք խլեց, կրկին ակտիվացել է:
«ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար»:
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կհատկացնի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից իրականացվող պատժամիջոցներին և այդ համատեքստում հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքին, նկատեց, որ այդ հարաբերություններում ամեն ինչ պարզ է։
Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ: