Պետրոս Ղազարյանը որոշումը կայացրել է. նա տեղափոխվում է Հ1
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը հաստատապես տեղափոխվում է «Հանրային» հեռուստաընկերություն՝ Հ1։
Ի դեպ, Պ. Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում հարցազրույցներ վարում էր արդեն 17 տարի։
«Հանրային» հեռուստաընկերությունում Պ. Ղազարյանը լուրերի թողարկման շրջանակներում իրադարձային-թեմատիկ անոնս, ապա՝ հարցազրույց, ինչպես նաև բանավեճային հաղարդաշար կվարի։