Գործը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որի սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը. Ամստերդամ

Հայտնի ամերիկացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրառում է կատարել՝ մանրամասնելով, թե ինչո՞ւ է կարծում, որ հայ բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի:

Նա մասնավորապես գրել է.

«Չեմ զլանա նորից ընդգծել, թե ինչու է Սամվել Կարապետյանի գործը քաղաքական

Իմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․

Քաղաքական կապեր դատախազության հետ․ գործը նախաձեռնել է գլխավոր դատախազը, որի սերտ կապերը վարչապետի հետ կասկածի տակ են դնում դատավարության անկախությունը։

Վարչապետի անձնական ներգրավվածությունը․ իրավական երկրներում գործադիր իշխանության ղեկավարի անմիջական միջամտությունը դատական գործընթացին անթույլատրելի է։ Սակայն հենց վարչապետն է հրապարակային հայտարարություններով փորձել ուղղորդել գործընթացը։

Անօրինական հիմքեր կալանքի համար․ Կարապետյանին վերագրված խոսքերն օգտագործվել են որպես կալանքի պատճառ, մինչդեռ միջազգային իրավական պրակտիկան նման նախադեպերը բացարձակապես չի ճանաչում։

Այս բոլոր ցուցիչները միասին վկայում են, որ գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031