Վարդան Այվազյանը չի մասնակցելու ընտրություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետեւ Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։ Ինչպես միշտ, հսկա «պապկան» թեւի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։

Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» սենյակից դուրս եկած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին հարցրինք՝ վաղուց այս կողմերում չէիք եղել, ի՞նչ խնդրով եք եկել։ «Հենց էնպես, ոչ մի գործ»։ ՀՀԿ-ից դուրս չե՞ք եկել։ «Ոչ»։ Եկել եք ընտրությունների՞ն մասնակցելու՝ ռեյտինգայինի հարցով։ Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։ «Ոչ, չեմ դնելու»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930