Թուրքիան կրկին երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մտահոգված է Թուրքիայի կողմից Կոսովոյին հազարավոր ԱԹՍ-ներ մատակարարելու հանգամանքով՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը:

«Այժմ բացարձակապես պարզ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Արևմտյան Բալկաններում և կրկին երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Սերբիան փոքր պետություն է, բայց մենք լավ հասկացանք ուղերձը», – գրել է Վուչիչը սոցիալական ցանցերի իր էջում։

Նա նաև մեղադրել է Թուրքիային ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031