
Աշխարհի ամենաթանկ բուրգերը վաճառվում է Իսպանիայում. արժեքը՝ 11.000 դոլար

Կաբրերա դել Մարիում գործող Asador Aupa ռեստորանը մատուցում է աշխարհի ամենաթանկ և բացառիկ բուրգերը, որի գինը 11,000 դոլար է: Oddity Central-ի տվյալներով՝ այն անհնար է պատվիրել հենց այնպես:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս բուրգերի ստեղծման համար պահանջվել է ութ տարվա հետազոտություն և փորձարկում, և դրա բաղադրությունը գաղտնի են պահվում։ Հայտնի է, որ բարձր գինը պայմանավորված է ոչ թե ուտելի ոսկու նման աչքի ընկնող բաղադրիչներով, այլ մթերքների որակով, յուրահատուկ գաստրոնոմիկ փորձով և բացառիկությամբ։
Բուրգերը փորձելու համար միայն գումարը բավարար չէ։ Ինչպես նշված է ռեստորանի կայքում, այս փորձառությունը «միայն հրավերով» է.
«Այն ճաշացանկում չկա։ Ամրագրում հնարավոր չէ։ Հասանելի է միայն մասնակցության համար ընտրվածներին»,- մեկնաբանել է ռեստորանը։
Թե ինչպես է տեղի ունենում ընտրությունը, մնում է առեղծված։ Այնուամենայնիվ, հայտնի է, որ հրավիրված հյուրերին ընդունում են մասնավոր սենյակում, որտեղ նրանց մատուցում են աշխարհի լավագույն մսի երեք կտորներից, Եվրոպայի ամենաէքսկլյուզիվ պանրից և հատուկ ֆիրմային սոուսից պատրաստված բուրգեր։