
2023 թվականից ի վեր ՌԴ քաղաքացիությունից գրեթե 3000 մարդ է զրկվել հանցագործությունների համար

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում հայտնել են ավելի քան 2800 քաղաքացու քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ քրեական հանցագործություններ կատարելու և զինվորական հաշվառման չկանգնելու համար։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածքային մարմինները 2023 թ. ապրիլի 28-ի «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 138-ՖԶ դաշնային օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր ընդունել են քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ 2875 որոշում», – հայտնել է նախարարության պաշտոնական խոսնակ Իրինա Վոլկը՝ հղում անելով ՆԳ նախարարության միգրացիոն ծառայությանը։
Քաղաքացիության դադարեցման հիմնական պատճառներն են մի շարք հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին դատարանի որոշման ուժի մեջ մտնելը և քաղաքացիների կողմից զինվորական հաշվառման համար նախնական գրանցման պարտավորությունը չկատարելը:
Վոլկի խոսքով՝ քաղաքացիության դադարեցման ինստիտուտն «առաջին հերթին նպատակ ունի բարձրացնել այն անձանց հակազդելու արդյունավետությունը, որոնց տրվել է Ռուսաստանի քաղաքացիություն, և որոնց գործունեությունը սպառնալիք է ներկայացնում ազգային և հասարակական անվտանգության համար»։