«Հայաստան» խմբակցությունը վերադարձրել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով. Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ինչպես հայտարարվել էր Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության սույն թվականի սեպտեմբերի 26-ին կազմակերպած լսումներին՝ այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերադարձրել է մեզ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար անհրաժեշտ ձևաթուղթը՝ խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով:

Հունիսի 7-ից մինչ այս պահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է 34 պատգամավոր»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031