
Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել…առողջությո՞ւն եք թողել այս մարդկանց մոտ, որ հիմա էլ բանտ եք նետում, անիծյալնե՛ր. Լիդա Առուշանյան

Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը գրում է․
«2023 թվականին մեր՝ հերոսածին ծնողներիս համախմբումը մասնատեցին, հետո Գարիկին մեկուսացրեցին, հետո՝ Արային, հիմա էլ Արսենին… գուցե վաղն էլ իմ ետևից գան, չզարմանաք…
Չգիտեմ, թե ուր ենք գնում այսպես։
Խոսեք, գրեք, բարձրաձայնեք այս անարդարությունների մասին, մի քիչ էլ էս չհամակերպվող ու պայքարող ծնողների մասին մտածեք։ Գարիկը 5 ստենդավորում է տարել, Արսենը սրտի հետ կապված 9 ծանր հիվանդություն ունի, ա՛յ անաստված տականքներ, քի՞չ եք ցավեցրել էս մարդկանց, մի հատ էլ բանտերում եք ուզում սպանել։
Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել, մարդ իր եղբոր գլուխն իր մեքենայով տեղափոխել է Ստեփանակերտ, առողջությո՞ւն եք թողել այս մարդկանց մոտ, որ հիմա էլ բանտ եք նետում, անիծյալնե՛ր։
Թուրքը մեր զավակներին սպանեց ձեր օգնությամբ, հիմա էլ դուք ձեր ձեռքով մեզ՝ ծնողներիս եք սպանում։
Անիծվե՛ք դուք, թրքացած դատավորներ ու կամակատարներ։ Դուք ձեր էրեխեքի լավ օրը չտեսնեք, ձեր էրեխեքն էլ ձերը։ Ու էն փողերն ու պարգևավճարները, որ ստանում եք ծնողներին բանտ ուղարկելու համար, ծաղկեպսակների, քիմիաների ու դեղերի վրա ծախսեք։
Էլ չգիտեմ ինչ ասեմ, որ սիրտս հանգստանա։
Պայքարեք, խոսեք, բարձրաձայնեք այս ծնողների մասին։
Բոլորին եմ ասում. զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին։ Խոսեք, ասեք, որ էս մարդկանց լուռ սպանում են։ Որ բանտում մահանան, հարյուրներով կգաք հոգեհանգիստներին ու ցավալի խոսքեր կասեք միկրոֆոնների դիմաց։ Հիմա պայքարեք, որ մարդկանց այդքան հիվանդություններով բանտերում չպահեն։
Բարձրաձայնեք, խոսեք, գրեք, որ տեղ հասնի, որ չտեսնեն համակարծիք եք, անտարբեր եք։ Եթե լռեք ու մի օր էլ ձեր ետից գան, էլ խոսացող չի լինելու, բոլորին բանտ նետած կլինեն»։