 
                        Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը հաշտվել են
 
                                    Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը ամուսնալուծությունից հետ առաջին անգամ միասին հայտնվել են կարմիր գորգին: Զույգը ներկա էր «Սարդ կնոջ համբույրը» մյուզիքլի պրեմիերային:
Հայտնի է, որ Բեն Աֆլեքը ֆիլմի պրոդյուսերն է։ Նախկին ամուսինները հանգիստ էին և ակտիվորեն լուսանկարվում էին՝ հաճախ ժպտալով և շշնջալով։ «Հնարավոր է՝ նրանց հարաբերությունների սառույցը կոտրվել է։ Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել վերամիավորման մասին»,- այս մասին գրում է People պարբերականը:
Հիշեցնենք, որ Բենն ու Ջենը հանդիպում էին 2000-ականների սկզբին։ Տասնութ տարի անց զույգը կրկին միացավ և նույնիսկ ամուսնացավ, սակայն հարաբերությունները երկար չտևեցին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        