Նախկին ձեռքբերումները «սղացնում» են նորի տա՞կ. ֆեյսբուքում հիշեցնում են

ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ նախագահ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում ուշադրություն է հրավիրել հերթական դրվագի վրա, թե ինչպես են ներկա իշխանության սատելիտ քարոզչական էջերը նախկին իշխանությունների ձեռքբերումները վերագրում այս իշխանությանը:

Մարինե Մանուչարյանը լուսանկարներ է տեղադրել, որոնցից մեկում «Զարգացման և ներդրումային ծրագրեր» ֆեյսբուքյան էջում տեղադրված «ավետիս»-ն է, թե՝ «Նորքի բարձունքում կառուցվում է անկախության շրջանում ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարը, որն ընդամենը մեկ տարի անց` Հանրայինի 70-ամյակին, կհանձնվի շահագործման։

Հանրայինի նոր՝ 8-րդ մասնաշենքը կառուցվում է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված Իրականացման պայմանագրով՝ Հայ-չինական համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում»,
իսկ մյուսում՝ հիշեցում, որ Անկախությունից ի վեր ամենամեծ հեռուստատեսային տաղավարը կառուցելու պայմանավորվածությունը դեռ նախկին իշխանության օրոք է եղել՝ 2015 թվականին:
«Մարդ ես, եթե Առաջին ալիքը էս նոր տաղավարներից մոռանա ասել, որ նախկիններն են մեղավոր…»,- լուսանկարներին կից գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս