Բրիտանական բանկերը կվճարեն 8.2 միլիարդ ֆունտ ստեռլինգ փոխհատուցում` ավտովարկերի խախտումների համար

Բրիտանական բանկերը ստիպված կլինեն վճարել շուրջ 8.2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 11 միլիարդ դոլար) իրենց հաճախորդներին՝ ավտովարկավորման ոլորտում թույլ տրված խախտումների համար։ Այս մասին հայտնել է երկրի ֆինանսական վարքագծի վերահսկման վարչությունը:

Ըստ վարչության՝ փոխհատուցման ծրագրի մեկնարկը և իրականացումը ֆինանսական հաստատություններին կարժենա ևս 2.8 միլիարդ ֆունտ։ Արդյունքում, բանկերի ընդհանուր ծախսերը կհասնեն 11 միլիարդ ֆունտ ստեռլինգի։ Ավելի վաղ վերահսկիչ մարմինը գնահատում էր, որ ընդհանուր ծախսերը կարող են կազմել 9-18 միլիարդ ֆունտ։

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, ըստ որի՝ բանկերը պարտավոր են փոխհատուցում տրամադրել միայն այն դեպքերում, երբ վարկավորման խախտումները եղել են ամենալուրջը։

Դատական գործը վերաբերում էր բանկերի կողմից ավտովաճառողներին վճարվող միջնորդավճարներին։ FCA-ն արգելել էր նման վճարները դեռևս 2021 թվականին և 2024-ին նախաձեռնել էր նախորդիվ կնքված գործարքների ստուգում։

Ըստ կառույցի՝ հաճախորդները միջինում կստանան մոտ 700 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում։ Նախորդ գնահատականներով՝ այդ գումարը կազմում էր շուրջ 950 ֆունտ ստեռլինգ։

b24.am

Տեսանյութեր

Լրահոս