Բացահայտվել է թոքերը կեղտոտ օդից պաշտպանելու պարզ միջոց

Մրգերի օգտագործումը նվազեցնում է օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը թոքերի վրա: Այս մասին թոքաբան Ջիմի Յոհաննեսը պատմել է Women’s Health-ին տված հարցազրույցում։

Բժիշկն ընդգծել է, որ այս պարզ մեթոդի արդյունավետությունը հաստատվել է վերջերս անցկացված ուսումնասիրությամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ մրգերի սիրահարների մոտ թոքերի ֆունկցիան վնասակար օդի աղտոտիչների ազդեցության տակ գտնվելուց հետո զգալիորեն ավելի քիչ է խաթարվել, քան նրանց մոտ, ովքեր մրգեր չեն ուտում:

Հավանական բացատրությունն այն է, որ բոլոր մրգերը պարունակում են նյութեր, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Յոհաննեսը կարծում է, որ այդ նյութերը պաշտպանում են թոքերը օդի աղտոտվածության հետևանքով առաջացող օքսիդատիվ սթրեսից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031