 
                        Թուրքիայում հետաքննություն է սկսվել հայտնի դերասանների ու երգիչների դեմ
 
                                    Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք հայտնի երգիչ-երգչուհիների և դերասանների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դատախազության մաքսանենգության, թմրանյութերի և տնտեսական հանցագործությունների հետաքննության բյուրոյի կողմից հետաքննություն է սկսվել և խուզարկություններ անցկացվել բազմաթիվ հայտնի անձանց տներում։
Նրանց առաջադրվել է «թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելու» մեղադրանք։
Հետաքննությունը սկսվել է 19 կասկածյալի դեմ։
Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսե Աչըքգյոզը, «Սա սեր է» ֆիլմի գլխավոր դերասան Քուբիլայ Արքան, «Կարմիր կոկոնները» հեռուստասերիալի դերասան Մերթ Յազըջըօղլուն, «Սև ու սպտակ սեր» հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի Բիջե Աքալայը և այլք։ Խուզարկությունից հետո արվել արյան նմուշառում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        