Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր անդամների ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նոյեմբերի 5-ին նշվում է հետախույզի օրը: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ հետախուզությունն ինֆորմացիա է, իսկ այս դարում այն շատ կարևոր ու թանկ է:
«Այն, ինչ ցանկանում են լուծել այսօրվա իշխանությունները՝ դա իրենց համար նախատեսված նեղ դաշտն է, այսինքն՝ նրանք այժմ լուծում են սեփական խնդիրները, սա վստահաբար եմ ասում։ Նրանք չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ խնդիր ունենալ, քանի որ հանձնաժողովն արդեն հայտարարել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»։
«Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում, պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀԿ-ի խաժամուժը մտնում է ՔՊ-ի ցուցակ:
Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
«Հին Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) սպանեց պառլամենտարիզմը։ Երբ այն ընդունվեց՝ իմ ելույթում նշեցի՝ հողը թեթև լինի ձեր ԸՕ-ի վրա։ Հիմա մնացել է նույնը։ Իսկ նոր նախագծում կային շատ լավ դրույթներ, օրինակ՝ դեբատների մշակույթը»։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա):
Իտալիայի Նախարարների խորհրդին կից Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը մտադիր է դիմել Եվրամիության (ԵՄ) Համերաշխության հիմնադրամին՝ հեղեղումների հետեւանքների վերացման նպատակով նյութական օգնություն ստանալու համար:
ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի լինելու այն, ինչն իրականում հասարակական դաշտում ուժերի հարաբերակցությունն է, քանի որ ընտրություններին բոլոր ուժերը գնալու են հին Ընտրական օրենսգրքով։
ԱՄՆ-ի վարչակազմը պետք էհարգի միջազգային իրավունքի շրջանակներում Իրանի հետ տնտեսական համագործակցություն վարելու Չինաստանի իրավունքը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկար քննարկումների արդյունքում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները վերականգնումը որակել է որպես «կրիտիկական հարված» Մերձավոր Արեւելքում, ներառյալ Սիրիան, նրա ներկայությանը։
Չինաստանի կողմից ներմուծվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալն առաջիկա 15 տարում կգերազանցի 40 տրիլիոն դոլարը:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի 2-ին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը:
Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է տվյալներ ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing-737-ի ինքնագրիչից:
87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը եւ Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանել Բերմուդեսը բանակցություններ են վարել Փհենյանի «Փեքվավոն» պատվավոր հյուրերի նստավայրում:
Իսրայելցի ուժայինները լույս նոյեմբերի 5-ի գիշերը 17 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնք փնտրվում էին ահաբեկչական գործունեությանը մեղսակցության կասկածանքով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում նախ առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 30-ի:
Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը:
«Ինչպես է Ալիևը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար»։
Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնի ժամանակով ժամը 00:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ից) վերստին ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք գոյություն ունեին նախքան 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումը։
Սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի որդիները, որին սպանել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում, պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը, որպեսզի իրենք կարողանան նրան հողին հանձնել:
Հազարավոր իրանցիներ են դուրս եկել երկրի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների դեմ ուղղված կառավարամետ հանրահավաքներին: