2 օր այս մարդիկ ՊՆ մատույցներում էին, բայց մի պատասխանատու չեկավ նրանց հետ խոսելու, այնինչ Պապիկյանը վազելով պիտի գար. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանավորման դրվագին:

«Իշխանությունները նախ տարիներով, օրերով ու ժամերով քարշ են տալիս անհետ կորած զինծառայողների հարազատներին, պահում փողոցներում, խաբում ու խաբում, մարդկանց հասցնում հիստերիայի, ապա նետում բանտերը։ Թշնամական վերաբերմունք։

Երկու օր այս մարդիկ Պաշտպանության նախարարության մատույցներում էին, բայց մի պատասխանատու չեկավ նրանց հետ խոսելու, մեկը չեկավ նրանց հետ խոսելու։ Այնինչ Պապիկյանը վազելով պիտի գար գլուխը կախ կանգներ նրանց առջև և անվերջ ներողություն խնդրեր ու արդարանար, թե ինչու պատասխան չունի տալու։

Իշխանությունը չարաշահող չկայացած անձերը այս կոտրված, տարիներ տառապանքի մեջ գտնվող անձանց պատասխանում են ճիշտ թշնամու նման։ Ու հիմա, երբ փաստաբանն ահազանգում է, որ անհետ կորածի հհարազատի կյանքին վտանգ է սպառնում, նրա հիվանդություններն օրենքով անհամատեղելի են բանտային պայմանների հետ, կարծում եք նրան ազատ կարձակեն։ Իհարկե ոչ։ Նրանք փնտրում են հաջորդին, որ լռեցնեն պատերազմից եկող բոլոր ձայները»,- գրել է իրավապաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս