Բոլորիս կյանքից 7+ տարի գողացավ ու դեռ ինչքան է գողանալու. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան գրում է․

«Նիկոլը, ի թիվս լիքը շատ կարևոր բաների, մեզնից գողացել է նույնիսկ մարդկային փոքր ուրախությունները վայելելու բերկրանքը։ Ասենք՝ մի հատ լավ ֆիլմ ես ուզում նայել կամ գեղարվեստական գիրք կարդալ, մի տեսակ քեզ մեղավոր ես զգում։ Ամեն ինչ հարամված է։ Ուղեղով հասկանում եմ, որ պետք է կարողանալ այս իրականությունից պարբերաբար անջատվել, բայց չեմ կարողանում։

Իհարկե, անձնական «բուրժուական» էս դարդերս չնչին են ազգային աղետների և հարազատներ կորցրած ընտանիքների ցավի ֆոնին, բայց մեկ է՝ ահավոր աբիդնի ա. բոլորիս կյանքից 7+ տարի գողացավ ու դեռ ինչքան է գողանալու ու ինչքան արյուն է խմելու։

Հիմա էլ ընկած է երազանքների հետևից, թե բա չհամարձակվեք երազել…

#նիկոլապետություն»։

Տեսանյութեր

Լրահոս